Dr. Narek Sargsyan

Dr. Narek Sargsyan

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr. Narek Sargsyan, Health/Beauty, Arzni Highway 10, Abovyan.

Օրթոպեդ-ողնաշարաբան

Թոքաբանության Ազգային Կենտրոնի
Վիրաբուժական և Արտաթոքային Բաժանմունքի ղեկավար

https://www.facebook.com/Pulmonology.am?mibextid=LQQJ4d

Ոսկրահոդային համակարգի ինֆեկցիաների և դրանց բարդությունների մասնագիտացված բուժում

Photos from Dr. Narek Sargsyan 's post 22/10/2024

Կլինիկական մի դեպքի լուսաբանում:Մոտ 1 տարի առաջ մեր կենտրոն էր դիմել միջին տարիքի տղամարդ, որի մոտ ախտորոշվել էր ողնաշարի կրծքային 7-8-րդ ողերի տուբերկուլոզային ախտահարում՝ հարողնաշարային թարախակույտերի(աբսցեսների) ձևավորումով: Վերջիններս տեղակայվելով նաև ողնուղեղային խողովակում պատճառ են հանդիսացել հաշմանդամության (զույգ ստորին վերջույթների կաթվածի (պարապլեգիա): Առկա ծանր ախտահարման վերացման նպատակով պլանավորվեց և իրականացվեց բարդ վիրահատական միջամտություն: Շրջանցելով վիրահատական մուտքի, անատոմիական առանձնահատկությունների, սահմանափակ տեսադաշտով վերքային խոռոչի և այլնի նկարագրությունը, հակիրճ ներկայացնեմ վիրահատությունը.
1.հարողնաշարային թարախակույտերի հատում (որոնք ճնշող ներգործություն էին ստեղծել ողնուղեղի վրա՝ հանգեցնելով ծանր նյարդաբանական խանգարումների)
2. Ախտահարված, քայքայված և ոչ կենսունակ հյուսվածքների հատում( ողերից, միջողնային սկավառակից և հարակից այլ փափուկ-հյուսվածքներից)
3.Ողնաշարային սյան կայունության (ստատիկայի) վերականգնում, տրանսպլանտատի (7րդ կողից վերցված ոսկր) ներդրման միջոցով:

P.S. Դուրս գրվելուց հետո պացիենտը հաճախում է մեր կենտրոն՝ հերթական բուժ.զննման նպատակով, ինքնուրույն քայլելով:

Photos from Dr. Narek Sargsyan 's post 30/08/2024

Սպոնդիլիտները(ողնաշարաբորբեր) դրանք ողնաշարի մեկ կամ ավելի հատվածների ինֆեկցիոն-բորբոքային հիվանդությունների խումբ են, որոնք Հանդիսանում են հենաշարժիչ համակարգի հատուկ վտանգավոր ախտահարումներից: Վտանգավորությունը կայանում է նրանում, որ կապված ախտահարված հատվածի տեղակայումից՝ կարող են ուղեկցվել և՛ ցավային համախտանիշով, և՛ ծանր նյարդաբանական խանգարումներով(շարժողական և զգացողական): Ուստի բուժման մոտեցումներն ընտրվում են անհատապես և ներառում են ինչպես կոնսերվատիվ(դեղորայքային), այնպես էլ վիրահատական միջամտություններ, որոնց նպատակը ուղղված է պացիենտի շուտափույթ ապաքինմանը և հնարավորինս անհետևանք վերականգնմանը:

Want your business to be the top-listed Beauty Salon in Abovyan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address

Arzni Highway 10
Abovyan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00