Dr. Artur Safaryan
Էջը ներկայացնում է բժիշկ Արթուր Սաֆարյանի մասնագիտական տիրույթը։
13/03/2026
🦷 Կերամիկական վինիրներ
01/03/2026
🦷 Ատամի հեռացումից հետո ի՞նչն է նորմալ և ե՞րբ է պետք դիմել բժշկի:
Ատամի հեռացումից հետո վերքի լավացումը բնական գործընթաց է, որը կարող է ուղեկցվել որոշ ժամանակավոր անհարմարություններով։ Կարևոր է հասկանալ՝ որ ախտանիշներն են համարվում նորմալ, և որոնք են պահանջում մասնագետի միջամտություն։
✅ Նորմալ է, եթե՝
• հեռացումից հետո առաջանում է թեթև ցավ կամ անհարմարություն,
• առկա է փոքր այտուց,
• առաջին 24 ժամվա ընթացքում նկատվում է թույլ արյունահոսություն,
• ցավը աստիճանաբար նվազում է 2–3 օրվա ընթացքում։
Այս նշանները վկայում են բնական ապաքինման ընթացքի մասին։
⚠️ Անհապաղ դիմեք ստոմատոլոգին, եթե՝
• ցավը չի նվազում կամ ուժեղանում է,
• այտուցը մեծանում է,
• մարմնի ջերմաստիճանը բարձրանում է (38–39°C),
• առաջանում է տհաճ հոտ կամ համ բերանում,
• վերքի շրջանում նկատվում է արտահայտված կարմրություն կամ թարախային արտադրություն։
Այս ախտանիշները կարող են վկայել բորբոքային բարդության մասին և այն պահանջում է բժշկական զննում։
💡 ‼️Հիշեք․
Ինքնաբուժումը կարող է վնասել ապաքինման գործընթացին։ Ցանկացած կասկածելի ախտանիշի դեպքում միակ ճիշտ լուծումը ստոմատոլոգին դիմելն է։
Family dent 🤍
28/02/2026
🦷 7 պարզ խորհուրդ՝ առողջ և գեղեցիկ ժպիտի համար.
Շատ խնդիրներ կարելի է կանխել միայն ճիշտ խնամքով 👇
✨ Լվացեք ատամները օրական 2 անգամ՝
Գիշերային լվացումը երբեք մի բաց թողեք։
✨ Մի սեղմեք խոզանակը ուժեղ․ մեղմ շարժումները ավելի արդյունավետ են և չեն վնասում լնդերը։
✨ Փոխեք ատամի խոզանակը յուրաքանչյուր 3 ամիսը մեկ։
✨ Եթե լնդերը արյունահոսում են՝ դա նորմալ չէ և պահանջում է մասնագիտական ստուգում։
✨ Մի մոռացեք ատամնաթելի մասին․ խոզանակը չի մաքրում ատամների միջև։
✨ Մաքրեք նաև լեզուն՝ թարմ շնչառության համար։
✨ Քաղցրավենիքից կամ սուրճից հետո սպասեք մոտ 20 րոպե, ապա լվացեք ատամները։
😊 Ձեր առողջ ժպիտը սկսվում է ամենօրյա փոքր խնամքից:
20/02/2026
🪥 Ատամի խոզանակը մեր ամենօրյա խնամքի ամենակարևոր գործիքներից է, բերանի խոռոչի հիգիենայի հիմնական միջոցը: Այն օգնում է հեռացնել ատամնափառը, կանխել կարիեսը և պահպանել լնդերի առողջությունը։
Օրական առնվազն երկու անգամ ճիշտ խոզանակելը նպաստում է ոչ միայն գեղեցիկ ժպիտին, այլ նաև ընդհանուր առողջությանը։ Մի մոռացեք փոխել խոզանակը յուրաքանչյուր 3 ամիսը մեկ և ընտրել այն, որը համապատասխանում է ձեր լնդերի վիճակին։
✅Խորհուրդ է տրվում`
• Եթե լնդերը առողջ են, օգտագործել միջին կարծրության (medium) խոզանակ։
• Լնդային խնդիրների դեպքում ընտրել փափուկ մազիկներով խոզանակ։
Առողջ եղեք🤍
Family Dent
16/02/2026
Առողջ ժպիտը սկսվում է ճիշտ խնամքից։
✅ Ինչպե՞ս կանխարգելել կարիեսը
• Օրական ճիշտ խնամք և պրոֆեսիոնալ մաքրում
• Ֆտոր պարունակող մածուկ
• Քաղցրի սահմանափակում
• Պարբերական ստոմատոլոգիական զննում…
Պահպանեք Ձեր առողջ ժպիտը 🙂
Family Dent
14/02/2026
🦷 Փոքրիկի առողջ ժպիտը սկսվում է առաջին ատամից.
Կաթնատամների խնամքը պետք է սկսել առաջին իսկ ատամի ծկթումից՝ օգտագործելով մանկական խոզանակ և տարիքին համապատասխան մածուկ։
❗ Չխնամված կաթնատամները կարող են հանգեցնել կարիեսի, ցավի և վաղաժամ հեռացման, ինչը ազդում է նաև մշտական ատամների ճիշտ աճի վրա։
✨ Վաղ տարիքից ձևավորեք ճիշտ հիգիենայի կանոններ:
🤍Family Dent
Click here to claim your Sponsored Listing.
Category
Address
Berd
4201
