Boogie Ecomarket
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Boogie Ecomarket, Health/Beauty, Yerevan.
21/08/2025
Վերջապես ✨
Երկար սպասելուց հետո ներկայացնում ենք մեր պրեմիում դասի ցերեմոնիալ մատչան 🍵
Այս շաբաթ օրը, օգոստոսի 23-ին -ի շրջանակներում ունենալու ենք մեր առաջին Matcha Pop-Up-ը։
Կարող եք հենց տեղում գնել մեր մատչան և համտեսել այն յուրահատուկ ըմպելիքները, որոնք պատրաստելու է մեր հիմնադիր՝ -ը 🥹
Անհամբերությամբ սպասում ենք ձեզ💌
Եկեք միասին բացենք մեր նոր կանաչ էջը 🥹
28/01/2025
Գետնախնձորի օշարակը կատարյալ լուծում է նրանց համար, ովքեր ցանկանում են սովորական շաքարը փոխարինել առողջ և բնական տարբերակով 🍯🌿
✔️Հարուստ է վիտամիններով, հանքանյութերով և հակաօքսիդանտներով, որոնք նպաստում են օրգանիզմի առողջությանը
✔️Կարելի է օգտագործել թեյի, սուրճի, աղանդերների և նույնիսկ սոուսների մեջ՝ փոխանցելով հաճելի քաղցրություն
23/01/2025
Հաճախ ենք լսում տարբեր միֆեր sugar-free սննդակարգի մասին։
❌Առանց շաքար մնալը նշանակում է հրաժարվել բոլոր քաղցր ուտելիքներից
❌Առանց շաքար սնունդը համեղ չէ
❌Պետք է ասել ոչ շաքարին, ներառյալ բնական շաքարին
❌Առանց շաքար սննդակարգը միայն քաշ կորցնելու համար է
❌Առանց շաքար սնունդն անառողջ է, քանի որ չի ապահովում բավարար էներգիա
❌Առանց շաքար ապրանքները միշտ ունեն արհեստական քաղցրացուցիչներ, որոնք ավելի վնասակար են
✅Առանց շաքար սննդակարգը առողջ, համեղ ու բազմազան սնունդն է, որը պահպանում է էներգիայի մակարդակը և բարելավում է ընդհանուր առողջությունը։ Իսկ ինչ միֆերի եք հանդիպել դուք👇
20/01/2025
Իսկ դուք գիտե՞ք, որ առանց շաքար ուտեստները ոչ միայն օգտակար են, այլ նաև անսահման համեղ։
Կիսվեք մեզ հետ՝ որքա՞ն հաճախ եք ընտրում առանց շաքար սնունդ և որո՞նք են Ձեր ամենասիրելիները 🍎
17/01/2025
Մատչան ավելին է, քան պարզապես թեյը. այն առողջության և էներգիայի իրական աղբյուր է։ Ահա 5 պատճառ, թե ինչու մենք չենք կարողանում հագենալ այս կանաչ հրաշքից👇
🟢Բնական էներգիայի աղբյուր է
🟢Պարունակում է անսահման քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք օգնում են պայքարել օրգանիզմի ազատ ռադիկալների դեմ և պահպանում մաշկի առողջությունը
🟢Օգնում է պահպանել հանգստությունն ու կենտրոնացումը՝ շնորհիվ դրանում պարունակվող L-theanine-ի
🟢Արագացնում է նյութափոխանակության գործընթացները՝ օգնելով պահպանել առողջ քաշը
🟢Ունի բացառիկ նուրբ և հաճելի համ
Վայելիր մատչայի թարմությունն ու օգտակար հատկությունները 🌿✨
15/01/2025
Գետնախնձորի օշարակը արդեն հասանելի է SAS սուպերմարկետներում 🌟
Ավելացրեք Ձեր սիրելի ուտելիքների կամ սմուզիների մեջ` դարձնելով այն ավելի սննդարար ու համեղ։
27/11/2024
Բազմազան սննդակարգն ապահովում է տարբեր սննդարար նյութերի ընդունումը, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի ճիշտ գործունեության համար:
Իսկ ինչպե՞ս դարձնել սննդակարգն ավելի բազմազան🧐
✔️Ամեն շաբաթ փորձեք նոր միրգ, բանջարեղեն կամ սննդատեսակ: Սա կօգնի ձեզ բացահայտել նոր համեր և հարստացնել սննդակարգը տարբեր վիտամիններով ու հանքանյութերով:
✔️Փորձեք ստեղծել «գունավոր» ափսե՝ ավելացնելով կարմիր պղպեղ, կանաչ սպանախ, դեղին գազար, մանուշակագույն բազուկ և այլն:
✔️Փորձեք նոր ուտեստներ ասիական, մեքսիկական, միջերկրածովյան և այլ խոհանոցներից՝ ավելացնելով տարբեր համեմունքներ և մթերքներ:
✔️Օգտագործեք սեզոնային մթերքներ։
✔️Հարստացրեք սննդակարգը սպիտակուցներով՝ օգտագործելով միս, ձուկ, հավ, ձու, լոբի, ընկույզ և կաթնամթերք, ինչպես նաև ավելացրեք ամբողջական հատիկներ։
✔️Օգտագործել տարբեր տեսակի յուղեր՝ ձիթապտղի յուղ, կոկոսի յուղ, ավոկադոյի յուղ և այլն: Յուղերի փոփոխությունը կարող է ձեր սննդակարգում ավելացնել տարբեր ճարպաթթուներ։
14/11/2024
Վիտամին D-ն մեր օրգանիզմի կարևոր վիտամիններից մեկն է։ Այն նպաստում է ոսկորների և ատամների առողջությանը, ինչպես նաև աջակցում է իմունային համակարգի բնականոն գործունեությանը։
🔸Օրվա ընթացքում 10-30 րոպե արևի տակ լինելը բավարար է վիտամին D-ի բնական արտադրության համար։
🔸Վիտամին D կարելի է ստանալ նաև որոշակի սննդամթերքից, ինչպես օրինակ ձկան յուղից, ծովախեցգետնից, ձվերից, կաթնամթերքից և վիտամին D-ով հարստացված սննդամթերքից։
🔸Եթե դուք չեք կարողանում բավարար չափով վիտամին D ստանալ արևից և սննդամթերքից, ապա կարող եք օգտագործել վիտամին D հավելումներ։
Վիտամին D-ի անբավարարությունը կարող է առաջացնել բազմաթիվ առողջական խնդիրներ, այդ թվում՝ ոսկրերի թուլացում, մկանային ցավեր, դեպրեսիա և իմունային համակարգի թուլացում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ վիտամին D-ի անբավարարությունը տարածված է հատկապես այն վայրերում, որտեղ արևի լույսը քիչ է։
11/11/2024
Վիտամինները փոքր, բայց ուժեղ գործոններ են, որոնք կարևոր են մեր օրգանիզմի առողջության և էներգիայի համար:
Այս օգտակար նյութերը մասնակցում են մեր օրգանիզմի բազում կենսաքիմիական պրոցեսներին, ներառյալ էներգիայի արտադրությանը, իմունային համակարգի ուժեղացմանը, բջիջների վերականգնմանը և շատ այլ գործընթացներին: Վիտամինները նպաստում են մաշկի, աչքերի, մազերի և ընդհանուր առողջության պահպանմանը, ինչպես նաև մեր մտավոր և ֆիզիկական ակտիվության բարձրացմանը:
Վիտամինների բալանսավորված օգտագործումը օգնում է կանխել մի շարք առողջական խնդիրներ և ապահովել երկար ու առողջ կյանք: Հիշեք՝ առողջ սննդակարգը և վիտամինների բալանսավորված ընդունումը մեր օրգանիզմի համար կենսական կարևորություն ունեն:
11/11/2024
Կանաչ մատչան աչքի է ընկնում իր վառ կանաչ գույնով և հզոր առողջարար հատկություններով:☘️
Այս ավանդական ճապոնական թեյը պատրաստվում է հատուկ մշակված կանաչ թեյի տերևներից, որոնք մանրացվում են փոշու մեջ՝ ապահովելով համի և սննդանյութերի յուրահատուկ համադրություն:
Կանաչ մատչան հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են մաքրել օրգանիզմը և պահպանել մաշկի առողջությունը: Այն նաև պարունակում է բնական կոֆեին, որը նպաստում է էներգիայի բարձրացմանը և կենտրոնացման բարելավմանը՝ առանց սրտի զարկի արագացման, ինչպես սովորական սուրճը:
Այս յուրահատուկ ըմպելիքը կարելի է վայելել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում, կամ օգտագործել սմուզիների, դեսերտների և անգամ խմորեղենի մեջ:
#գետնախնձորիօշարակ
31/10/2024
Անբավարար քունը կարող է վնասել առողջությունը և նպաստել բազմաթիվ խնդիրների առաջացմանը։ Ահա մի քանի օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն կարգավորել քնի ռեժիմը և ապահովել առողջ ու հանգիստ քուն։
✔️Ցանկացած օր, ներառյալ հանգստյան օրերը, փորձեք քնել և արթնանալ նույն ժամին
✔️Ստեղծեք քնի ռիտուալ, նախքան քնելը լսեք հանգիստ երաժշտություն կամ գիրք ընթերցեք
✔️Քնելուց մեկ ժամ առաջ անջատեք հեռախոսը, համակարգիչը և հեռուստացույցը։ Էկրանի լույսը կարող է խանգարել մելատոնին հորմոնի արտադրությանը, որը նպաստում է քնին
✔️Կարգավորեք սննդակարգը
✔️Ստեղծեք հարմարավետ քնելու պայմաններ
✔️Զբաղվեք ֆիզիկական ակտիվությամբ
✔️Փորձեք օրը գոնե մի քանի րոպե անցկացնել բնության մեջ
Click here to claim your Sponsored Listing.
