Ava Pharmacy

Ava Pharmacy

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ava Pharmacy, Health/Beauty, Միկրոշրջան թաղամաս 14-րդ փողոց, Hrazdan.

17/07/2026

👩🏼‍⚕️ ՀՀ Առողջապահության Նախարարությունը տեղեկացնում է, որ Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Հիմնական աշխատնիշները` ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ:

🚑 Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

👩🏼‍⚕️ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն իրականացնում են անհրաժեշտ համաճարակաբանական ուսումնասիրությունները և հակահամաճարակային միջոցառումները։

🏥 Այս պահին կատարվում են դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, նմուշառում և լաբորատոր հետազոտություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։

👩🏼‍⚕️ Լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն աղիքային վարակի պատճառի վերաբերյալ։

#վարակ #աղիքայինվարակ #առողջություն #բժշկություն #դեղատուն

23/05/2026

👩🏼‍⚕️ Կարծում եք ճի՞շտ է։
#բժշկություն #առողջություն #դեղատուն #դեղագործություն #ավաֆարմասի

22/05/2026

1️⃣ Johnson & Johnson / Johnson’s Baby Powder 👶🧴
Այս բրենդի տալկային մանկական փոշին տարիներ շարունակ կապված է եղել ասբեստի հնարավոր աղտոտման, քաղցկեղի վերաբերյալ դատական հայցերի և մեծ սկանդալների հետ։ ⚖️🧪

2️⃣ Brazilian Blowout 💇‍♀️🔥
Մազերի հարթեցնող որոշ միջոցներ տաքացնելու ժամանակ կարող են արտազատել ֆորմալդեհիդ՝ նյութ, որը կապված է առողջական լուրջ ռիսկերի հետ։ 😷⚠️

3️⃣ Claire’s Cosmetics 💄👧
Claire’s-ի որոշ տալկ պարունակող կոսմետիկ արտադրանքներում FDA-ի թեստերով հայտնաբերվել են ասբեստի մանրաթելեր։ Սա հատկապես մտահոգիչ է, քանի որ բրենդը հաճախ ուղղված է երեխաներին և դեռահասներին։ 🧪🚫

📌 Միշտ ստուգեք ապրանքի բաղադրությունը, հետկանչերը և անվտանգության զգուշացումները նախքան օգտագործելը։ 🔍🧴

#ավա #ավաֆարմասի #դեղատուն #առողջություն #բժշկություն

17/05/2026

👁️ Աչքի լողացող մասնիկներ (muscae volitantes)

Աչքի լողացող մասնիկները կամ մարմինները փոքր, կիսաթափանցիկ, ստվերանման պատկերներ են, որոնք շարժվում են տեսողական դաշտում 👀։ Դրանք առաջանում են հիմնականում ապակենման մարմնի կառուցվածքային փոփոխությունների հետևանքով։

👁️‍🗨️ Ի՞նչ է ապակենման մարմինը

Ապակենման մարմինը գելանման նյութ է, որը լցնում է աչքի խոռոչը։
Տարիքի կամ կարճատեսության դեպքում այն կարող է հեղուկանալ, առաջացնելով կոլագենային մանր կուտակումներ 🧬, որոնք ստվեր են գցում ցանցաթաղանթի վրա և ընկալվում են որպես լողացող մարմիններ։

⚙️ Հիմնական պատճառներ

👴 Ապակենման մարմնի հետին շերտազատում (ամենահաճախը)
👓 Կարճատեսություն
⏳ Տարիքային դեգեներացիա
⚠️ Հազվադեպ՝ ուվեիտ, արյունազեղում կամ վնասվածք

👁️ Կլինիկական նկարագիր

🔵 Շարժվող կետեր, թելիկներ կամ ցանցանման պատկերներ
☀️ Ավելի նկատելի են պայծառ ֆոնի վրա, սպիտակ միջավայրում կամ երկնքին նայելիս
↕️ Շարժվում են աչքի շարժումներից հետո և դանդաղ “հետևում” են տեսողությանը

🚨 Վտանգավոր նշաններ (շտապ հետազոտություն է պետք)

⚡ Լողացող մարմինների հանկարծակի շատացում
💥 Լուսային փայլատակումներ (ֆոտոպսիա)
🌫️ Տեսադաշտի կորուստ կամ «վարագույրի» զգացողություն

⚠️ Կարևոր

Այս նշանները կարող են վկայել ցանցաթաղանթի պատռվածքի կամ շեր

10/05/2026

👩🏼‍⚕️ Այն ամենն, ինչ պետք է իմանալ հանտավիրուսի մասին:
Պետք չէ՛ խուճապի մատնվել։ Հետևեք միայն վստահելի աղբյուրներին:

🖇️ ԱՀԿ
https://www.who.int/news-room/fact-sheets/detail/hantavirus

🖇️ ՀՎԿԿ
https://www.cdc.gov/hantavirus/toolkit/index.html

#հանտավիրուս #ավա #ավաֆարմասի #դեղատուն

Photos from Ava Pharmacy's post 04/05/2026

👩🏼‍⚕️ Աշխատանքի ու պրակտիկայի հնարավորություն (Դեղագետ/Դեղագործ) Ավա Ֆարմասիում՝ հետեւյալ հասցեներում👇🏼

〰️ Հունան Ավետիսյան 3/1, Երեւան
〰️ Հրազդան, Միկրոշրջան 14-րդ փողոց, Կոտայք
〰️ Ալափարս, 27 փողոց, Կոտայք

Կարող են դիմել նաեւ ուսանողները։

Մանրամասների համար «+» դրեք մեկնաբանություններում, գրեք անձնական նամակ կամ զանգահարեք 093741794։

#գործկա #դեղագետ #դեղագործ #դեղատանաշխատակից #ավաֆարմասի

26/04/2026
19/04/2026

💧Երբ օրգանիզմը նույնիսկ մի փոքր ջրազրկված է, տեղի են ունենում մի շարք փոփոխություններ, որոնք կարող են նպաստել գլխացավի առաջացմանը․

1️⃣ Արյան ծավալի նվազում. Հեղուկի պակասը նվազեցնում է արյան ծավալը, ինչը կարող է թուլացնել թթվածնի և սննդանյութերի մատակարարումը դեպի ուղեղ և նպաստել գլխացավի առաջացմանը։
2️⃣ Ուղեղի հեղուկային հավասարակշռության փոփոխություններ.
Ջրազրկումը կարող է ազդել ուղեղի հեղուկ միջավայրի վրա և ակտիվացնել ցավի նկատմամբ զգայուն կառույցները։
3️⃣ Սթրեսային արձագանքի ուժեղացում.
Հեղուկի կորուստը կարող է բարձրացնել սթրեսի հորմոնների մակարդակը, ինչը կարող է սրել գլխացավը։

📊 Հետազոտությունները ցույց են տալիս, որ ջրազրկումը կապված է թե՛ լարվածության տիպի գլխացավերի, թե՛ միգրենի հետ՝ հատկապես զգայուն անձանց մոտ։

‼️ Նշաններ, որ գլխացավը կարող է կապված լինել ջրազրկման հետ․
• Մուգ գույնի մեզ կամ հազվադեպ միզարձակություն
• Բերանի չորություն, հոգնածություն
• Գլխապտույտ կամ կենտրոնանալու դժվարություն

💡 Որոշ դեպքերում ջրի և էլեկտրոլիտների ընդունումը կարող է մի քանի ժամվա ընթացքում թեթևացնել գլխացավը։

🧠 Ուղեղի մոտ 75%-ը ջուր է, ուստի բավարար հիդրատացիան ֆիզիոլոգիական անհրաժեշտություն է։

#բժշկություն #առողջություն #դեղատուն #ավա #ավաֆարմասի

16/04/2026

Սովորաբար դա տեղի է ունենում այսպես՝
• Նկատում ես մարմնի որևէ զգացողություն (ցավ, բշտիկ, սրտի զարկի փոփոխություն և այլն)
• Մտածում ես՝ «սա կարող է վտանգավոր լինել» 🤔
• Անհանգստությունը սկսում է աճել 😟
• Սկսում ես ստուգել (շոշափել, նայել հայելու մեջ, որոնել ինտերնետում) 🔍
• Ժամանակավոր հանգստանում ես… բայց հետո անհանգստությունը կրկին վերադառնում է 🔄



Ինչու՞ է դա տեղի ունենում

Քո ուղեղը փորձում է քեզ պաշտպանել 🧠, և ցանկացած ոչ նորմալ թվացող զգացողություն ընկալում է որպես վտանգ։
• Անորոշությունը ընկալվում է որպես վտանգ ⚠️
• Սկսում ես ավելի մեծ ուշադրություն դարձնել մարմնիդ
• Սովորական երևույթները սկսում են թվալ «աննորմալ» կամ վտանգավոր



Կարևոր է իմանալ, որ

Մարդու մարմինը կատարյալ չէ։
Բոլոր մարդիկ ունեն որոշակի բշտիկներ, գոյացություններ, հանգույցներ, երբեմն ցավեր կամ անհարմարություններ։
Նույնիսկ մարմնի աջ և ձախ կողմերը կարող են տարբեր լինել — և դա նորմալ է 👍



Ինչպե՞ս դուրս գալ այդ ցիկլից

• Քիչ-քիչ նվազեցրու ստուգումներն ու ինքնահետազոտությունները
• Հետաձգիր քեզ ստուգելու ցանկությունը (օրինակ՝ սպասիր 10–15 րոպե) ⏳
• Սահմանափակիր համացանցում որոնումները 🌐
• Փորձիր ընդունել անորոշությունը
→ «Ես կարող եմ հիմա 100% վստահ չլինել, և դա նորմալ է» 💬
• Ճանաչիր քո մտքերը
→ «Սա իմ տագնապն է, ոչ թե իրական վտանգ»

Կարևոր է՝ տարբերել տագնապը իրական վտանգից։
Սկզբում դա կարող է բարդ թվալ, բայց ժամանակի ընթացքում դառնում է ավելի հասկանալի։

Եթե կարդում ես մինչև այստեղ և արդեն անցել ես բժշկական ստուգումներ ոչ մեկ անգամ, բայց անհանգստությունը չի անցնում, փորձիր աշխատել տագնապի նվազեցման վրա և հասկանալ՝ ինչն է իրականում դրա խորքային պատճառը։
Շատ հաճախ այն մարմնական չէ 💡

#տագնապ #տագնապայինխանգարումներ #տագնապայինգրոհ #վախ #ավաֆարմասի

Want your business to be the top-listed Beauty Salon in Hrazdan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Միկրոշրջան թաղամաս 14-րդ փողոց
Hrazdan

Opening Hours

Monday 09:00 - 22:00
Tuesday 09:00 - 22:00
Wednesday 09:00 - 22:00
Thursday 09:00 - 22:00
Friday 09:00 - 22:00
Saturday 10:00 - 22:00
Sunday 10:00 - 22:00