Mery's Sugar
Կատարում եմ տուն այց
26/10/2021
Կարելի՞ է անել շուգարինգ կրծքով կերակրման շրջանում..
Կան մազահեռացման որոշ տեսակներ,որոնք խորհուրդ չեն տրվում այս շրջանում գտնվող մայրիկներին (ճառագայթ պարունակող մազահեռացման տեսակները):Սակայն շուգարինգի համար չկա ոչ մի սահմանափակում,ավելին,շաքարային մածուկը համարվում է ամենաանվտանգ միջոցներից մեկը մազահեռացման:
#շուգարինգ #шугаринг
07/09/2021
Ի՞նչ հարցեր պետք է տալ մասնագետին..
❓Դուք ունե՞ք հավաստագիր(սերտեֆիկատ)-ինքնուսույց մասնագետները կարող են մեծ վնաս հասցնել ձեր մաշկին:
❓Դուք աշխատում ե՞ք միանգամյա օգտագործման պարագաներով:
❓Ի՞նչ բաղադրությամբ մածուկ եք օգտագործում (նյութերը ևս պետք է լինեն հավաստագրված):
❓Ինչպե՞ս է անցնում պրոցեդուրան-դուք պետք է լիարժեք տեղյակ լինեք թե ինչպես պետք է պատրաստվեք շուգարինգից առաջ և հետո:
❓Ի՞նչ արժի տվյալ հատվածի մազահեռացումը:
#շուգարինգ
28/08/2021
Համաձայնվեք,որ մեր կյանքում ցանկացած կանոնավոր գործողություն տալիս է ցանկալի արդյունք:Դա վերաբերվում է նաև մազահեռացմանը:
Մաշկը դառնում է հարթ և խնամված,երբ դուք բաց չեք թողնում ձեր հերթական այցը շուգարինգի:Ի՞նչ հաճախականությամբ է հարկավոր կատարել մազահեռացում`
🍯Բակեր,ունքեր,շրթունքներ-3-4 շաբաթ
🍯Ձեռքեր,ոտքեր,բիկինի-4-5 շաբաթ
Բայց‼️մենք բոլորս ունենք տարբեր օրգանիզմներ,հետևաբար սրանք միջինացված թվեր են,կոնկրետ ժամանակահատվածը կրում է անհատական բնույթ:
26/08/2021
ՑԱՎՈՏ ԹԵ ԱՆՑԱՎ
Բոլորին,ովքեր դեռ չեն կատարել շուգարինգով մազահեռացում,հետաքրքիր է մի հարց` արդյոք կդիմանան ցավին թե ոչ:
Ուրախ եմ տեղեկացնել,որ շուգարինգով մազահեռացումը բավականին անցավ է` շնորհիվ օգտագործվող պրոֆեսիոնալ և բնական նյութերի,ինչպես նաև նոր տեխնիկայի կիրառման:
Համեցե´ք շուգարինգի,եղե´ք խնամված:❤️
19/08/2021
Շուգարինգի 10 ԱՌԱՎԵԼՈւԹՅՈւՆՆԵՐԸ
Շուգարինգով մազահեռացումը անվնաս է և արդյունավետ:Այն ցուցված է անգամ ՀՂԻՆԵՐԻՆ,ապահովում է մազերի անվնաս մազահեռացում`մարմնի յուրաքանչյուր հատվածում:
1️⃣Հարմար է ցանկացած տիպի մաշկի համար
2️⃣նվազեցնում է մազերի աճը
3️⃣բավականին անցավ պրոցեդուրա է
4️⃣հեշտ է մաքրվում ջրով
5️⃣չի առաջացնում ալերգիա
6️⃣մազերը չեն ներաճում
7️⃣չի վնասում մաշկը
8️⃣հեռացնում է նույնիսկ ամենակարճ մազիկները
9️⃣հիգիենիկ է (շաքարը կանխում է բակտերիաների առաջացումը)
🔟արդյունքը պահպանվում է 3-5 շաբաթ
19/08/2021
24/07/2021
ԱՎԵԼՈՐԴ ՄԱԶԵՐ ԱՃԵԼՈւ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Բոլոր աղբյուրներում նշվում է,որ շուգարինգով կանոնավոր մազահեռացում կատարելը հանգեցնում է մազերի քիչ աճին:Կախված մաշկից կարող է արդյունքը երևալ հենց առաջին անգամից,և հնարավոր է մի քանի անգամից:
Ի՞ՆՉՆ Է ՆՊԱՍՏՈւՄ ԱՎԵԼՈՐԴ ՄԱԶԵՐԻ ԱՃԻՆ` ԲԱՑԻ ԳԵՆԵՏԻԿԱՆ.
🌵ՍԹՐԵՍ🌵
սթրեսի ժամանակ հնարավոր է մեծանա անդրոգեն հորմոնը օրգանիզմում (տղամարդկանց հորմոն է),ինչը հանգեցնում է մազակալման
🌵ԴԵՂԱՀԱԲԵՐ🌵
տարբեր դեղերի ընդունումը կարող է արագացնել մազերի աճը,ինչպես օրինակ վիտամինները օգնում են մազերի աճին,բայց ոչ միայն գլխի))
🌵ԾԽԵԼԸ🌵
Ծխելը նպաստում է ֆոլեկուլախթանիչ հորմոնի մեծացումը օրգանիզմում,ինչը բերում է մազակալում
🌵ՀՈՐՄՈՆԱՅԻՆ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ🌵
Ցանկացած հորմոնային փոփոխություն կարող է առաջացնել մազակալում
🌵ՏԱՔ ԿԼԻՄԱ🌵
Տաք կլիմա ունեցող երկրում արյան շրջանառությունը շատ արագ է կատարվում,ինչը ևս նպաստում է ավելորդ մազերի աճին:
🍯Շտապեք գրանցվել շուգարինգի համար
19/07/2021
ՇՈւԳԱՐԻՆԳ ՀՂԻՈւԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈւՄ
Շուգարինգից առաջ հաճախորդը պետք է համաձայնեցնի հղիությունը վարող բժշկի հետ:
Որպեսզի պրոցեդուրան անցնի մաքսիմալ հաճելի,ցանկալի է շուգարինգ անել մինչև հղիությունը ևս:
🍯ԻՆՉՈւ՞ Է ՀԵՆՑ ՇՈւԳԱՐԻՆԳԸ ԱՄԵՆԱԼԱՎ ՄԻՋՈՑԸ ՄԱԶԱՀԵՌԱՑՄԱՆ ՀՂԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ🍯
1)Էկոլոգիական է-շաքարային պաստան կազմված է միայն բնական բաղադրիչներից
2)Հակաալերգիկ է-պրոցեդուրայից հետո ալերգիկ ռեակցիաներ չեն լինում
3)Անհամեմատ անցավ է-ի տարբերություն մյուս միջոցների շատ անցավ է:
ՀԱԿԱՑՈւՑՈւՄՆԵՐ⭕️
1)Ոչ մի դեպքում չի կարելի մազահեռացում կատարել հիպերտոնուսի առկայության դեպքում
2)Բուժող բժշկի հետ միանշանակ պետք է համաձայնեցված լինի
3)Չի կարելի օգտագործել ցանկացած տեսակի կրեմներ,լոսյոններ
4)Չի կարելի շրջվել փորի վրա
5)Չի կարելի հղիության մինչև 12 շաբաթականը
6)Չի կարելի անել շուգարինգ ցանկացած ուրիշ բարդության առկայության ժամանակ:
15/07/2021
ՇՈւԳԱՐԻՆԳ թե ՈՍԿ
Այս երկու տեսակն ունեն որոշակի նմանություններ.
⭕️երկուսն էլ օգնում են ազատվել անցանկալի մազերից
⭕️արդյունքը երկուսի դեպքում էլ պահպանվում է 3-4 շաբաթ
Եվ իհարկե բազմաթիվ տարբերություններ.
🍯ՇՈւԳԱՐԻՆԳԸ անցանկալի մազարից ազատվելու պրոցես է,որը կատարվում է ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ նյութերով,որոնք սենյակային ջերմաստիճանի են:
🌵Ոսկը նույնպես էպիլյացիայի տեսակ է,սակայն այստեղ օգտագործվում է բավականին ՏԱՔ նյութեր,ինչը պրոցեդուրան դարձնում է էլ ավելի ցավոտ:
🌵Ոսկով աշխատելիս մազերը պոկվում են իրենց աճին հակառակ ուղղությամբ:
🍯ՇՈւԳԱՐԻՆԳՈՎ մազահեռացման ժամանակ մազի ուղղությամբ է պոկվում,ինչի շնորհիվ մազերը ամեն երկրորդ պրոցեդուրայից հետո դառնում են ավելի բարակ:
🌵Ոսկը չի կարելի մի քանի անգամ քսել նույն տեղում,հավանականություն կա այրելու մաշկը:
🍯ՇՈւԳԱՐԻՆԳԸ կարող ենք անսահմանափակ քսել,և դրա շնորհիվ չթողնել ոչ մի մազ մաշկի վրա:
🍯Եվ իհարկե ալերգիկ և զգայուն մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում կատարել շուգարինգ:
14/07/2021
Հարթ և խնամված մաշկ ՁԵՐ ՏԱՆԸ
Կատարում եմ հաճախորդի տուն-այց Մասիս քաղաքում և իր շրջակայքում:Շուգարինգը կատարվում է միայն ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ և ԲՆԱԿԱՆ նյութերով,որի շնորհիվ բացառվում է ալերգիկ ֆոնը:
Գնացուցակը տեսնելու համար արի՜ էջ:
ՇՏԱՊԵՔ ԳՐԱՆՑՎԵԼ
12/07/2021
ԻՆՉՊԵ՞Ս Է ԿԱՏԱՐՎՈւՄ ՇՈւԳԱՐԻՆԳԸ
ՔԱՅԼ 4/5
Միցելային լոսիոնով,որը հանդիսանում է հակասեպտիկ,մաքրում ենք մաշկը շուգարինգից անմիջապես հետո և
Վերջին քայլը` կրեմ-խոնավեցնող.
☘️հանգստացնում և վերականգնում է մաշկը
☘️բարձրացնում է մաշկի տոնուսն ու էլաստիկությունը
☘️պարունակում է իր մեջ ժոժոբայի յուղ,վիտամին E,ծովային բույսերի և ջրիմուռների էքսստրակտ
10/07/2021
ԻՆՉՊԵ՞Ս Է ԿԱՏԱՐՎՈւՄ ՇՈւԳԱՐԻՆԳԸ
ՔԱՅԼ 2/3
Գելով մաքրելուց հետո օգտագործում ենք ցանափոշի,որը.
☘️պրոցեդուրան դարձնում է փափուկ ու հաճելի
☘️կլանում է մաշկի խոնավությունը
☘️հանգստացնում է մաշկը
☘️կատարում է թեթև ցավազրկող գործողություն:
Այնուհետև ԱՇԽԱՏՈւՄ ԵՆՔ ՄԱԾՈւԿՈՎ:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Masis
Alerts
Be the first to know and let us send you an email when Mery's Sugar posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
