MANAN Beauty Salon
Մանան Գեղեցկության Սրահը սիրով բացում է իր դռները բոլորի առաջ։🤗
Այսօր ավելի քան երբևէ համոզվում եմ, որ մեր աշխատանքի ամենամեծ գնահատականը գալիս է ոչ թե գովազդից, այլ գոհ ու շնորհակալ հաճախորդներից։ 🤍
Նրանք գնահատում են ոչ միայն վերջնական արդյունքը, այլև այն մարդուն, ով կանգնած է այդ աշխատանքի հետևում՝ քո վերաբերմունքը, նվիրվածությունը, անքուն ու անտեսանելի աշխատանքը, պատասխանատվությունը, ճշտապահությունն ու յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ հոգատարությունը։
Հենց այդ մարդիկ են, որ քեզ խորհուրդ են տալիս իրենց հարազատներին, պատմում են քո մասին, տարածում են քո աշխատանքը և իրենց վստահությամբ օգնում են, որ դու շարունակես աճել։
Իմ աշխատանքի մասին ամենագեղեցիկ խոսքերը միշտ ասել են իմ հաճախորդները, և դրա համար ես անսահման շնորհակալ եմ։ Ձեր վստահությունն իմ ամենամեծ ձեռքբերումն է։ ❤️
Կնոջ տարիքը երբեք նրա գեղեցկության չափանիշը չէ։ Երբ կինը խնամված է, սիրում և հարգում է ինքն իրեն, տարիներն այլևս չեն խոսում նրա մասին։ Դրանք պարզապես պատմում են նրա անցած ճանապարհի, ձեռք բերած փորձի, իմաստության և ներքին ուժի մասին։
Իրական գեղեցկությունը չի սահմանափակվում երիտասարդությամբ։ Այն ծնվում է կնոջ ինքնավստահությունից, բարությունից, ճաշակից, խնամված արտաքինից և այն լույսից, որը նա փոխանցում է շրջապատին։ Այդպիսի կնոջ տարիքը ոչ թե թաքցնելու բան է, այլ արժանապատվությամբ կրելու։
բացատրությունը դառնում է՝ «ֆոտոշոփ է»։ Իսկ իրականում դա տարիների փորձի և սիրով կատարված աշխատանքի արդյունք է։Դա կփաստեն իմ հաճախորդները 🌹🌹🌹
Իհարկե, բոլորիս կյանքում եղել են պահեր, երբ ցանկացել ենք ընդհանրապես թողնել ամեն ինչ, ձեռքից գցել վրձինը և մոռանալ մեր երազանքների մասին։ Բայց գալիս է մի պահ, երբ ասեկոսենները մեր կյանքում դառնում են պարզապես մի աստիճան՝ հաղթահարելու և մեր սխալներին ուշադրություն դարձնելու համար, ինչի շնորհիվ մենք ավելի ենք ամրանում։ Այսօր ես հպարտ եմ, որ ասեկոսենները ինձ ոչ միայն ցավ պատճառեցին կամ վիրավորեցին, այլ նաև օգնեցին առաջ գնալ և հասնել ցանկալի արդյունքի։. Ասում են, որ մեր ոլորտում մեզ ավելի հմուտ են դարձնում բարդ հաճախորդները։
Թեգուր կինը պարզապես ընկերուհի չէ։ Նա այն մարդն է, ում հետ լռությունն էլ է խոսում, ծիծաղն էլ՝ անկեղծ, իսկ ամեն օրն էլ՝ ավելի գունավոր։ Ձեր համատեղելիությունը երևում է ամեն մանրուքում՝ հայացքներում, հոգատարության մեջ ու այն երջանկության մեջ, որ փոխանցում եք միմյանց։
Click here to claim your Sponsored Listing.
Telephone
Website
Address
Բագրատունյաց 47
Yerevan
0061,�(010)488882�096488882�093488082
Opening Hours
| Monday | 09:00 - 19:00 |
| Tuesday | 09:00 - 19:00 |
| Wednesday | 09:00 - 19:00 |
| Thursday | 09:00 - 19:00 |
| Friday | 09:00 - 19:00 |
| Saturday | 09:00 - 19:00 |
| Sunday | 09:00 - 19:00 |
